Առևտրային պատերազմը թեժանում է. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Boeing-ի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i231434-Առևտրային_պատերազմը_թեժանում_է._Չինաստանը_պատժամիջոցներ_է_սահմանել_boeing_ի_նկատմամբ
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին Պեկինը երկրի բոլոր ավիաընկերություններին հորդորել է հրաժարվել բեռնափոխադրումներ ընդունել ամերիկյան Boeing կազմակերպության ինքնաթիռներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2025 06:20 Asia/Tehran
  • Առևտրային պատերազմը թեժանում է. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Boeing-ի նկատմամբ

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին Պեկինը երկրի բոլոր ավիաընկերություններին հորդորել է հրաժարվել բեռնափոխադրումներ ընդունել ամերիկյան Boeing կազմակերպության ինքնաթիռներից։

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ  Reuters-ի փոխանցմամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դնոալդ Թրափի կողմկց Չինաստանի նկատմամբ  բարձր մաքսատուրքերի սահմանման,  Պեկինը չինական բոլոր ավիաընկերություններին խնդրել է դադարեցնել բեռներ ստանալ ամերիկյան Boeing ավիաընկերությունից:
Boeing-ի բաժնետոմսերը, որի ամենամեծ և ամենաարագ զարգացող շուկաներից մեկը Չինաստանն է, և որտեղ գերակշռում է մրցակից՝ եվրոպական  Airbus-ը, արժեզրկվել են 4,5 տոկոսով: Պեկինը նաև խնդրել է չինական ավիաընկերություններին դադարեցնել Boeing-ից սարքավորումներ, պահեստամասեր և բաղադրիչներ գնելը և չեղարկել պատվերները։
Այս որոշումը կհանգեցնի Չինաստանում գործող օդանավերի պահպանման ծախսերի բարձրացմանը։ 
ԱՄՆ-Չինաստան մաքսային պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին։ Ի պատասխան այդ որոշման, Պեկինն ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 125 տոկոս մաքսատուրք է սահմանել։ 
Թրամփի որոշմամբ չինական ապրանքների համար սահմանվել է 145 տոկոս մաքսատուրք։ 
Հաղոդվում է, որ Չինաստանի կառավարությունը փնտրում է ճանապարահներ՝ օգնելու ավիաընկերություններին, որոնք վարձակալում են Boeing ինքնաթիռներ և վերջին որոշման արդյունքում կարող են ունենալ ավելի մեծ ծախսեր։ 
Ամերիկյան ապրանքների վրա սահմանված 125 տոկոս մաքսատուրքը զգալիորեն կբարձրացնի Boeing ինքնաթիռների արժեքը, որոնք շահագործում է Beijing Airlines-ընկերությունը։ Արդյունքում հնարավոր է, որ ընկերությունը դիմի այլ ավիաարտադրողների ինչպիսիք են Airbus-ը կամ Commercial Aircraft Corporation of China-ն (COMAC):
2025-2027 թվականներին Չինաստանի երեք խոշոր ավիաընկերությունները նախատեսում էին համապատասխանաբար 45, 53 և 81 Boeing ինքնաթիռներ գնել: