Առևտրային պատերազմը թեժանում է. Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Boeing-ի նկատմամբ
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի ֆոնին Պեկինը երկրի բոլոր ավիաընկերություններին հորդորել է հրաժարվել բեռնափոխադրումներ ընդունել ամերիկյան Boeing կազմակերպության ինքնաթիռներից։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Reuters-ի փոխանցմամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դնոալդ Թրափի կողմկց Չինաստանի նկատմամբ բարձր մաքսատուրքերի սահմանման, Պեկինը չինական բոլոր ավիաընկերություններին խնդրել է դադարեցնել բեռներ ստանալ ամերիկյան Boeing ավիաընկերությունից:
Boeing-ի բաժնետոմսերը, որի ամենամեծ և ամենաարագ զարգացող շուկաներից մեկը Չինաստանն է, և որտեղ գերակշռում է մրցակից՝ եվրոպական Airbus-ը, արժեզրկվել են 4,5 տոկոսով: Պեկինը նաև խնդրել է չինական ավիաընկերություններին դադարեցնել Boeing-ից սարքավորումներ, պահեստամասեր և բաղադրիչներ գնելը և չեղարկել պատվերները։
Այս որոշումը կհանգեցնի Չինաստանում գործող օդանավերի պահպանման ծախսերի բարձրացմանը։
ԱՄՆ-Չինաստան մաքսային պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց մաքսատուրքերի բարձրացման մասին։ Ի պատասխան այդ որոշման, Պեկինն ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար 125 տոկոս մաքսատուրք է սահմանել։
Թրամփի որոշմամբ չինական ապրանքների համար սահմանվել է 145 տոկոս մաքսատուրք։
Հաղոդվում է, որ Չինաստանի կառավարությունը փնտրում է ճանապարահներ՝ օգնելու ավիաընկերություններին, որոնք վարձակալում են Boeing ինքնաթիռներ և վերջին որոշման արդյունքում կարող են ունենալ ավելի մեծ ծախսեր։
Ամերիկյան ապրանքների վրա սահմանված 125 տոկոս մաքսատուրքը զգալիորեն կբարձրացնի Boeing ինքնաթիռների արժեքը, որոնք շահագործում է Beijing Airlines-ընկերությունը։ Արդյունքում հնարավոր է, որ ընկերությունը դիմի այլ ավիաարտադրողների ինչպիսիք են Airbus-ը կամ Commercial Aircraft Corporation of China-ն (COMAC):
2025-2027 թվականներին Չինաստանի երեք խոշոր ավիաընկերությունները նախատեսում էին համապատասխանաբար 45, 53 և 81 Boeing ինքնաթիռներ գնել: