Լրատվական փաթեթ․ Ամերիկայից կապիտալի փախուստից մինչև Իրանում արհեստական ինտելեկտի անվճար ուսուցում
Pars Today-ի այսօրվա լրատվական փաթեթում ներկայացնում ենք նորություններ՝ Ամերիկայից ներդրողների փախուստի մասին մինչև Իրանում արհեստական ինտելեկտի անվճար ուսուցում։
Բողոքի զանգվածային ցույցեր Թել Ավիվում՝ Նեթանյահուի հեռացման պահանջով
Քաղաքատիպ ավանների հազարավոր բնակիչներ ցույց են անցկացրել Թել Ավիվում՝ ընդդիմանալով Նեթանյահուի քաղաքականությանը և պահանջելով նրա հրաժարականը։ Նրանք նաև կոչ են արել ռեժիմի պաշտոնյաներին լիարժեք համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ գերիների փոխանակման հարցում։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ ներքին ճնշումն ու անվստահությունը Նեթանյահուի նկատմամբ խորանում են։
ԱՄՆ-ի հանցագործությունների մասին Եմենի նամակը ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին
Եմենի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ին և աշխարհի երկրներին՝ կոչ անելով անկախ միջազգային կոմիտե ձևավորել Եմենի ժողովրդի և ինքնիշխանության դեմ իրականացվող ԱՄՆ-ի հանցագործությունները հետաքննելու համար: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն մինչ այժմ մոտ 1000 ավիահարված է հասցրել Եմենին, որոնց թիրախում են եղել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Թրամփի առևտրային պատերազմը ներդրողներին հեռացրեց ԱՄՆ-ից
Թրամփի առևտրային պատերազմը ցնցեց համաշխարհային շուկաները և նվազեցրեց ներդրումների համար Միացյալ Նահանգների գրավչությունը։ Wall Street-ի ղեկավարներն ու բանկերը նվազեցրել են S&P 500 ինդեքսի համար իրենց թիրախները։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Թրամփի առեւտրային որոշումները ոչ միայն չեն օգնել Ամերիկայի «ոսկե դարաշրջանին», այլեւ մարտահրավեր են նետել երկրի տնտեսությանը։
Բրիտանիայի ոստիկանություն. Բրիտանիայում խանութների գողությունը դարձել է մասնագիտություն
Բրիտանիայում խանութներից գողությունը դարձել է մասնագիտություն և կազմակերպված ցանցերը հարյուր հազարավոր ֆունտ ստերլինգ արժողությամբ ապրանքներ են գողացել: Վիճակագրության համաձայն՝ Բրիտանիայում տնտեսական հանցագործությունների աճը հասել է պատմական առավելագույն աստիճանի,ինչը արտացոլում է այդ երկրում առկա սոցիալ-տնտեսական ճգնաժամը։
Մեկ միլիոն իրանցի ուսանողների արհեստական ինտելեկտի ուսուցման գործընթացը սկսվել է
Մեկ միլիոն իրանցի ուսանողների արհեստական ինտելեկտի ուսուցման գործընթացը սկսվել է։ Կրթության նախարարության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրն այս ոլորտում բոլոր հետաքրքրվողներին անվճար սովորելու հնարավորություն է ընձեռում։