Կրակոցներ Հնդկաստան-Պակիստան սահմանին
Հնդկաստանի և Պակիստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Քաշմիրում զբոսաշրջիկների դեմ ահաբեկչական հարձակումից մի քանի օր անց։
Հարձակման հետևանքով երկու երկրների հարաբերությունները սրվել են։ Երկու երկրենրի սահմանին սահմանապահների միջև փոխհրաձգությունները վերջին շրջանում շատ հաճախ են գրանցվում։
Հնդկաստանի ռազմական աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, որ վերահսկողության գծի երկայնքով կրակոցները սկզբում արձակվել են Պակիստանի սահմանապահների կողմից, իսկ հնդիկ սահմանապահները արձագանքել են դրանց։ Փոխհրաձգության հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։
Սահմանային նման միջադեպերն ազդում են ոչ միայն սահմանային անվտանգության վրա, այլև կարող են հանգեցնել տարածաշրջանում քաղաքական և ռազմական լարվածության և ճգնաժամերի սրման։ Մինչ լրատվամիջոցները կենտրոնանում են այս միջադեպերի վրա, անհրաժեշտ է, որ երկու երկրները դիվանագիտական լուծումներ փնտրեն լարվածությունը նվազեցնելու և հետագա ճգնաժամերը կանխելու համար։