Վատիկանում Թրամփի և Զելենսկու դեմառդեմ զրույցի աղմկահարույց լուսանկարը
https://parstoday.ir/hy/news/world-i231838-Վատիկանում_Թրամփի_և_Զելենսկու_դեմառդեմ_զրույցի_աղմկահարույց_լուսանկարը
Pars Today - Վատիկանում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի առաջնորդները մասնավոր հանդիպում են ունեցել Հռոմի Ֆրանցիսկոսի Պապի  հուղարկավության արարողությունից առաջ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2025 14:39 Asia/Tehran
  • Լուսանկար՝ Վատիկանում Թրամփի և  Զելենսկու  առանձին զրույցից
    Լուսանկար՝ Վատիկանում Թրամփի և  Զելենսկու  առանձին զրույցից

Pars Today - Վատիկանում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի առաջնորդները մասնավոր հանդիպում են ունեցել Հռոմի Ֆրանցիսկոսի Պապի  հուղարկավության արարողությունից առաջ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խոսնակի խոսքով՝ Զելենսկին և Թրամփը կարճատև հանդիպման ժամանակ համաձայնության են եկել շարունակել բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը,  չնայած հանդիպման վերաբերյալ պաշտոնական մանրամասները չեն հրապարակվել, բայց Սպիտակ տան մի պաշտոնյա Sky News-ին ասել է, որ երկու նախագահները «շատ արդյունավետ քննարկում» են ունեցել և համաձայնել են շարունակել բանակցությունները արարողությունից հետո։

Հանդիպումը տեղի է ունենում զգայուն պայմաններում, քանի որ Թրամփը վերջերս հարցազրույցում ասել է, որ Ղրիմը «ամենայն հավանականությամբ» կմնա Ռուսաստանի տիրապետության տակ։ Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփի թիմը հակամարտությունը դադարեցնելու համար առաջարկություններ է արել,որոնց թվում է՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության կասեցումը։