Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է
(last modified Mon, 28 Apr 2025 13:40:50 GMT )
Ապրիլ 28, 2025 17:10 Asia/Tehran
  • Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

Աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։

Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Անդորրայի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով բնակիչները զրկվել են նաև բջջային կապից:

Խափանումներ են նկատվում Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանի աշխատանքում։

Մի շարք բնակավայրերում երթևեկությունը կաթվածահար է եղել, լուսացույցները չեն աշխատում, խցանումներ են առաջացել։

Իսպանիայի որոշ հիվանդանոցներում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Իսպանիայի ազգային երկաթուղային RENFE ընկերությունը հայտարարել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը հանգեցրել է գնացքների երթևեկության դադարեցման: Աշխատանքներ են տարվում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ։

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Իշխանություններն ու էներգետիկ ընկերությունները պարզում են միջադեպի հանգամանքները։