Շվեյցարական հպարտություն․ Շրջվելով ճնշող ռեժիմի դրոշին, մեջք դարձնելով մարդկության խղճին
https://parstoday.ir/hy/news/world-i231980-Շվեյցարական_հպարտություն_Շրջվելով_ճնշող_ռեժիմի_դրոշին_մեջք_դարձնելով_մարդկության_խղճին
2025 թվականի Եվրոպայի առաջնության մեդալների հանձնման արարողության ժամանակ շվեյցարացի սուսերամարտիկները մեջքով են շրջվել Իսրայելի դրոշին։ Այս խորհրդանշաաական քայլը գերազանցում է մարզական բողոքի շրջանակը և ներկայացնում խորը փիլիսոփայական դիրքորոշում աշխարհի բարոյական լռության դեմ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 30, 2025 10:03 Asia/Tehran
  • Շվեյցարական հպարտություն․ Շրջվելով ճնշող ռեժիմի դրոշին, մեջք դարձնելով մարդկության խղճին

2025 թվականի Եվրոպայի առաջնության մեդալների հանձնման արարողության ժամանակ շվեյցարացի սուսերամարտիկները մեջքով են շրջվել Իսրայելի դրոշին։ Այս խորհրդանշաաական քայլը գերազանցում է մարզական բողոքի շրջանակը և ներկայացնում խորը փիլիսոփայական դիրքորոշում աշխարհի բարոյական լռության դեմ։

Սուսերամարտիկների այս քայլը վկայում է այն գիտակցության և մարդկայնության մասին, որը դեմ է Գազայում բռնությանը և ցեղասպանությանը։ 
1. Լուռ դիմադրություն
Շվեյցարացի մարզիկները ոգեշնչվել են «քաղաքացիական անհնազանդության» ավանդույթից՝ «մեջքով կանգնելով» ռասիստական ռեժիմի խորհրդանիշին։ Այս քայլկը վկայում է, որ լուռ, բայց բողոքող ներկայությունն ավելի արդյունավետ է, քան հազարավոր դիվանագիտական ելույթները։
2. Պատմության հեգնանքը
Շվեյցարիան, որը հայտնի է «չեզոք» դիրքով, այսօր այդ քաղաքականությունը խախտում է ոչ թե ճնշողի, այլ ճնշվածների դեմ։ Այս հակասությունը ցույց է տալիս, թե ինչպես են սիոնիստական շահերը ոտնահարում արժեքները։
3. Մեջքով կանգնել դրոշին, մեջքով կանգնել մարդկությանը
 Այս բողոքի ակցիայի հիմքը մարդու իրավունքներն են, ինչը ցույց է տալիս, որ պաղեստինյան հարցը բոլոր այն մարդկանց խնդիրն է, ովքեր հարգում են «մյուսին»։
4. Արևմուտքի բարոյական երկվությունը
Շվեյցարիայի սուսերամարտի ֆեդերացիայի ներողություն խնդրելը և մարզիկներին ուղղված սպառնալիքը, բացահայտում են Արևմուտքի բարոյական երկվությունը։ Ժողովրդավարության հավակնություն ունեցող ռեժիմները ճնշում են սիոնիզմի նկատմամբ ամենափոքր առարկությունը։
5. Պատմությանն ուղղված ուղերձ
Մրցությանը մասնակցելուց իրանցի և իրաքցի մարզիկների հրաժարվելուց մինչև շվեյցարացի սուսերամարտիկների բողոքի ցույցը, ուղերձը հստակ է. հակասիոնիստական շարժումը այլևս սահմանափակված չէ իսլամական աշխարհով։ Արևմուտքի արթնացած խիղճը նույնպես միանում է պայքարի շարքերին։ Շվեյցարացի սուսերամարտիկները ապացուցեցին, որ «ճնշման առջև լռությունը ճնշողի հետ համագործակցություն է»։