Ուլյանով. Իրանը միանգամայն իրավացի է. Երկրների միջուկային իրավունքն անհերքելի է
https://parstoday.ir/hy/news/world-i232154-Ուլյանով._Իրանը_միանգամայն_իրավացի_է._Երկրների_միջուկային_իրավունքն_անհերքելի_է
Հաստատելով միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին հասանելիության իրավունքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ընդգծեց միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ պետությունների անվիճելի իրավունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2025 12:48 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Միխայիլ Ուլյանով
    ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Միխայիլ Ուլյանով

Հաստատելով միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին հասանելիության իրավունքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ընդգծեց միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ պետությունների անվիճելի իրավունքները։

Շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցում հաղորդագրություն հրապարակելով, Ուլյանովն ասել է․«Բանակցությունների այս զգայուն փուլում ես նախընտրում եմ զերծ մնալ մանրամասները մեկնաբանելուց, սակայն Իրանի արտգործնախարարը միանգամայն իրավացի է»։
Ըստ Pars Today-ի՝ նա հավելել է.«NPT դաշինքի համաձայն, անդամ երկրները ոչ միայն  որոշակի պարտավորություններ ունեն, այլ նաև ունեն հիմնարար իրավունքներ, որոնք չեն կարող կասկածի տակ դրվել»:

Ավելի վաղ, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն պնդմանը, թե Իրանին արգելված է ուրանի հարստացումը, Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ընդգծել էր.«Կեղծ պնդումները կրկնելը փաստերը չի փոխում»։ Նա նշել է, որ Իրանը, որպես NPT-ի հիմնադիր ստորագրողներից մեկը, իրավունք ունի խաղաղ ճանապարհով օգտագործել միջուկային էներգիան և ուրան հարստացնել։ 
Արաղչին քննադատել է նաեւ Ամերիկայի սադրիչ դիրքորոշումները՝ ընդգծելով, որ այս մոտեցումը դժվարացնում է տեւական համաձայնության հասնելը։

NPT-ի IV հոդվածը, վերաբերում է անդամ բոլոր  երկրներին և ուրանի հարստացումը համարում է խաղաղ միջուկային իրավունքների մաս: Սա տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների նոր փուլ է ընթանում, և ամերիկացի պաշտոնյաների հակասական հայտարարությունները կարող են մարտահրավեր նետել բանակցային գործընթացին: