Պարսից ծոցը վերանվանելու ծրագիրը թշնամական քայլ է. Իրանի արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i232252-Պարսից_ծոցը_վերանվանելու_ծրագիրը_թշնամական_քայլ_է._Իրանի_արտգործնախարար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 10:11 Asia/Tehran
  • Պարսից ծոցը վերանվանելու ծրագիրը թշնամական քայլ է. Իրանի արտգործնախարար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցն Արաբական կկոչի:

«Այս կապակցությամբ ցանկացած անհեռատես քայլ չի լինի իրավաչափ, լեգիտիմ և չի ազդի աշխարհագրության վրա, այլ միայն բոլոր իրանցիների զայրույթը կառաջացնի», - գրել է Իրանի արտգործնախարարը X սոցցանցում:

Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Պարսից ծոցի մասին անհեթեթ լուրերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվական արշավ, որն իրականացվում է «հավերժական մարտիկների» կողմից՝ ամբողջ աշխարհի իրանցիներին զայրացնելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թրամփը Մեքսիկական ծոցը վերանվանեց Ամերիկյան, իսկ Ալյասկայի Դենալի գագաթը՝ Մակ Քինլի: