Ռուսաստան. Բրիտանիան ունի անընդհատ թալանելու, գողանալու և սպանելու կարիք
https://parstoday.ir/hy/news/world-i232256-Ռուսաստան._Բրիտանիան_ունի_անընդհատ_թալանելու_գողանալու_և_սպանելու_կարիք
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունն ագրեսիվ է և հիմնված ցանկացած գնով ռեսուրսներ ձեռք բերելու վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 12:34 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա 
    ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա 

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունն ագրեսիվ է և հիմնված ցանկացած գնով ռեսուրսներ ձեռք բերելու վրա։

Արձագանքելով Լոնդոնում Հաղթանակի օրվա շքերթին ուկրաինացի զինվորների ներկայությանը, Մարիա Զախարովան հայտարարել է. «Բրիտանիան ունի անընդհատ թալանելու, գողանալու և առանց վկա թողնելու, սպանելու կարիք»։
Նա հավելել է, որ շքերթին ուկրաինացի զինվորների ներկայությունը վկայում է հանուն Լոնդոնի շահերի կռվելու՝ Կիևի պատրաստակամության մասին։

Լոնդոնը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի պխատերազմում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով ՈՒկրաինայի պատերազմի հարցում Մեծ Բրիտանիայի միակողմանի դիրքորոշմանն ասել է․ «Լոնդոնը չի կարող լինել խաղաղության գործընթացում հավաստի միջնորդ՝ Կիևի նկատմամբ իր ակնհայտ կողմնակալության պատճառով»։
Անդրադառնաով Լոնդոնի շքերթին ուկրաինացի զինվորների ներկայությանը, Պեսկովն ասել է, որ դա բրիտանացիների կողմից իրենց  նախնիների հիշատակին ուղղված վիրավորանք է։

Լոնդոնը գաղտնի նախապատրաստվում է Մոսկվայի հնարավոր հարձակմանը

Daily Telegraf-ը հաղորդել է բրիտանական կառավարության կողմից «Հայրենիքի պաշտպանության ծրագիրը» թարմացնելու գաղտնի որոշման մասին։ Այս ծրագիրը սահմանում է, թե ինչպես է արձագանքելու Լոնդոնը պատերազմի հայտարարմանը։ Հատկանշական է, որ փորձագետները զգուշացնում են Լոնդոնի թույլ ռազմական պատրաստվածության և  ռուսական սպառնալիքների մասին։ 

Լոնդոնը փորձում է Ռուսաստանին մեղադրել Brexit-ի համար 

Բրիտանական լրատվամիջոցները, այդ թվում՝ BBC-ն, անդրադարձել են Brexit-ի գործընթացում Ռուսաստանի դերին։ ԶԼՄ-ներից մեկը հրապարակել է Բրիտանիայի  խորհրդարանում  ռուսների օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվողների լուսանկարները։

Համաշխարհային պատերազմի վախն արևմտյան պաշտոնյաների սրտում

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են ռազմական ոլորտում դիմակայել Ռուսաստանին, իսկ արևմտյան երկրների պաշտոնյաները մասնավորապես Լոնդոնում և Փարիզում, շարունակում են ձգտել Մոսկվայի ռազմավարական պարտությանը։