Financial Times. Հին համաշխարհային տնտեսական կարգը մեռած է
https://parstoday.ir/hy/news/world-i232266-financial_times._Հին_համաշխարհային_տնտեսական_կարգը_մեռած_է
Financial Times-ը մի հոդվածում անդրադարձել է հին համաշխարհային տնտեսական կարգին, նշելով, որ այն մեռած է և Չինաստանն ու Եվրոպան պետք է նոր լուծումներ փնտրեն նոր կարգ ստեղծելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 13:13 Asia/Tehran
  • Financial Times. Հին համաշխարհային տնտեսական կարգը մեռած է

Financial Times-ը մի հոդվածում անդրադարձել է հին համաշխարհային տնտեսական կարգին, նշելով, որ այն մեռած է և Չինաստանն ու Եվրոպան պետք է նոր լուծումներ փնտրեն նոր կարգ ստեղծելու համար։

Թերթում հրապարակված հոդվածում, Մարտին Վոլֆն ասում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը ոչ միայն ճիշտ չէ, այլ կործանարար է ցանկացած համագործակցային համաշխարհային կարգի համար։ Միևնույն ժամանակ, ոմանք կարծում են, որ նման «գլոբալիզմի» փլուզումը ցանկալի է»։ 
Pars Today-ի հաղորդմամբ՝ Մարտին Վոլֆը հավելել է. «Այն տեսակետը, որ գերտերությունների կողմից գերիշխող աշխարհը կարող է ավելի լավը լինել, հիմար միտք է։ Աշխարհում և եվրոգոտում 2007-2015 գրանցված ֆինանսական ճգնաժամը  գլոբալ անհավասարակշռությունների հետևանքով առաջացած  խնդիր էր»։
Հեղինակը նշում է․ «Տարիներ շարունակ որոշ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը և Գերմանիան, ավելի շատ են արտահանել, քան ներմուծել, և, որպես արդյունք, ունեցել են առևտրային ավելցուկ։ Ի հակադրություն, Միացյալ Նահանգները միշտ ավելի շատ է ներմուծում և առևտրային դեֆիցիտ ունի։ Այս գործընթացը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ն դարձավ աշխարհի ամենամեծ պարտապանը»։
Վուլֆը հավելել է, որ ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային տնտեսական համակարգը այլևս արդյունավետ չէ։