Կալլաս. Գրենլանդիան պատկանում է միայն այս տարածաշրջանի ժողովրդին
-
Կայա Կալլաս, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն քննադատել է Վաշինգտոնի՝ Գրենլանդիան զավթելու ծրագիրը՝ ընդգծելով, որ այդ հողը պատկանում է միայն գրենլանդացիներին։
Չորեքշաբթի օրը կայացած ռադիոհարցազրույցում, Կալլասը պաշտպանել է Գրենլանդիայի քաղաքացիների իրավունքները։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Կալլասն ասել է. «Աշխարհի կարգուկանոնը պահպանելու միակ միջոցը աշխարհի երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների սկզբունքները լիովին հարգելն է։Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն միայն այս տարածաշրջանի մարդիկ»։
Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների մաս։
Արձագանքելով Թրամփի հայտարարություններին, Գրենլանդիայի և Դանիայի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կղզին չի վաճառվում։