Կալլաս. Գրենլանդիան պատկանում է միայն այս տարածաշրջանի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i232268-Կալլաս._Գրենլանդիան_պատկանում_է_միայն_այս_տարածաշրջանի_ժողովրդին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն քննադատել է Վաշինգտոնի՝ Գրենլանդիան զավթելու ծրագիրը՝ ընդգծելով, որ այդ հողը պատկանում է միայն գրենլանդացիներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 13:18 Asia/Tehran
  • Կայա Կալլաս, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու
    Կայա Կալլաս, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն քննադատել է Վաշինգտոնի՝ Գրենլանդիան զավթելու ծրագիրը՝ ընդգծելով, որ այդ հողը պատկանում է միայն գրենլանդացիներին։

Չորեքշաբթի օրը կայացած ռադիոհարցազրույցում, Կալլասը պաշտպանել է Գրենլանդիայի քաղաքացիների իրավունքները։ 
 Pars Today-ի փոխանցմամբ՝ Կալլասն ասել է. «Աշխարհի կարգուկանոնը պահպանելու միակ միջոցը աշխարհի երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների սկզբունքները լիովին հարգելն է։Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն միայն այս տարածաշրջանի մարդիկ»։
Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների մաս։ 
Արձագանքելով Թրամփի հայտարարություններին, Գրենլանդիայի և Դանիայի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ կղզին չի վաճառվում։