Սի Ցզինպին. Չինաստան-Ռուսաստան բարեկամությունը ֆաշիզմի դեմ արյունալի պայքարի ժառանգությունն է
-
Ռուսաստանի և Չինաստանի նախագահները
Pars Today - Չինաստանի նախագահը բարձր գնահատելով Պեկինի և Մոսկվայի միջև պատմական կապերը,ընդգծել է, որ երկու երկրների միջև բարեկամության խորը արմատները ձևավորվել են ֆաշիզմի դեմ մարտադաշտերում։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 7-ից 10-ը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու նացիստական Գերմանիայի նկատմամբ դաշնակիցների հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին և հանդիպելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Սի Ցզինպինը Մոսկվա այցի նախօրեին, հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և երկու երկրների ժողովուրդների ջանքերով եւ մեծ զոհողությունների գնով ֆաշիզմի դեմ համատեղ պայքարում ձևավորված խորը բարեկամությունն այսօր ոգեշնչում է Չինաստանի և Ռուսաստանի միջև ամուր, կայուն և աճող հարաբերությունների զարգացումը։
«Այս պատմական բարեկամությունը ոչ միայն դիմացել է ժամանակի փորձությանը, այլև այսօր ծառայում է որպես երկկողմ հարաբերությունների անկյունաքար՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու հարցում», ասել է նա։
Սին Ցզինպինը հավելել է. «Չինաստանը և Ռուսաստանը պետք է հարգեն այս պատմական ժառանգությունը և շարունակեն ընդլայնել իրենց ռազմավարական համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության, տնտեսության, անվտանգության և մշակույթի ոլորտներում»։
Նա նշել է, որ վերջին տարիներին տնտեսական, էներգետիկ, ռազմական և դիվանագիտական համագործակցության ամրապնդմամբ Չինաստան-Ռուսաստան հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, ինչը, միջազգային դիտորդների կարծիքով, էական ազդեցություն ունի ուժերի համաշխարհային հավասարակշռության վրա։