ԱՄՆ կոնգրեսական․ Վաշինգտոնը մեղսակից է Իսրայելի հանցագործություններին
https://parstoday.ir/hy/news/world-i232274-ԱՄՆ_կոնգրեսական_Վաշինգտոնը_մեղսակից_է_Իսրայելի_հանցագործություններին
Pars Today-ԱՄՆ կոնգրեսականը իր երկիրը համարել է Գազայի հատվածի վրա հարձակումները ընդլայնելու սիոնիստական ​​ռեժիմի ծրագրի մասնակից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2025 14:17 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսի  Դեմոկրատական կուսակցության  անդամ՝ Ռաշիդա Թլաիբ
    ԱՄՆ Կոնգրեսի  Դեմոկրատական կուսակցության  անդամ՝ Ռաշիդա Թլաիբ

Pars Today-ԱՄՆ կոնգրեսականը իր երկիրը համարել է Գազայի հատվածի վրա հարձակումները ընդլայնելու սիոնիստական ​​ռեժիմի ծրագրի մասնակից։

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամ՝ Ռաշիդա Թլաիբը X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել,որում քննադատել է սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությունը և Վաշինգտոնի կառավարության կողմից դրան ցուցաբերվող աջակցությունը։ Ըստ Pars Today-ի, Ռաշիդա Թլաիբը գրել է. «Ամերիկան ​​մեղսակից է Գազայի հատվածը ոչնչացնելու և և պաղեստինցիներին  ցեղասպանության ենթարկելու  սիոնիստների հանցագործություններին»։

ԱՄՆ կոնգրեսականն ընդգծելով, որ սիոնիստները 64 օր է, ինչ խոչընդոտում են մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված,  հավելել է. «Նեթանյահուն, որը ռազմական հանցագործ է, հայտնել է Պաղեստինի ողջ ժողովրդին տեղահանելու, էթնիկ զտումներ իրականացնելու, ինչպես նաև Գազայի հատվածը լիովին ոչնչացնելու իր ծրագրի մասին»։

Ամերիկացի կոնգրեսականը նաև ընդգծելով, որ սա ի սկզբանե եղել է սիոնիստական ​​ռեժիմի նպատակը՝ հավելել է . «Ամերիկան ​​մեղսակից է այս ցեղասպանությանը»։