Վատիկանում Իրանի դեսպանությունը շնորհավորել է նոր պապին ընտրվելու կապակցությամբ
(last modified Fri, 09 May 2025 13:54:06 GMT )
Մայիս 09, 2025 17:24 Asia/Tehran
  • Վատիկանում Իրանի դեսպանությունը շնորհավորել է նոր պապին ընտրվելու կապակցությամբ

Pars Today - Վատիկանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը մի ուղերձով շնորհավորել է կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրովոստիին՝ նոր Պապ և աշխարհի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Ուրբաթ օրը, Pars Today-ը, վկայակոչելով IRNA-ին, գրել է որ այս հաղորդագրության մեջ, որի տարբերակը հրապարակվել է X սոցիալական ցանցում, նշվում է. «Սուրբ Աթոռում ԻԻՀ դեսպանությունը շնորհավորում է այս կրոնի հետևորդներին Կարդինալ Պրովոստի՝ Պապ և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու կապակցությամբ և հուսով է, որ նոր պապի ղեկավարության ընթացքում մենք ականատես կլինենք երկխոսության, կրոնների միջև մերձեցման, խաղաղության տարածման, սոցիալական արդարության և աշխարհում ճնշումների դեմ պայքարի լայն ջանքեր»:

Կարդինալ Ռոբերտ Ֆրանցիսկոս Պրովոստը երեկ ընտրվել է որպես հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի իրավահաջորդ՝ կարդինալների երկօրյա խորհրդակցությունից և քվեարկությունից հետո։ Նոր պապը, ով ընտրել է Լեո XIV տիտղոսը, 69 տարեկան է, ծագումով ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքից և համարվում է աշխարհում առաջին կաթոլիկ առաջնորդն ամերիկյան ծխգումով։

Նա երկար տարիներ աշխատել է Լատինական Ամերիկայում և մեկ տասնամյակ ծառայել է Պերուի Տրուխիլոյում։ Այնուհետև նա նշանակվել է Չիկլայոյի եպիսկոպոս՝ ծառայելով այս պաշտոնում 2014-ից 2023 թվականներին։

Արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո), ով որոշ ժամանակ ապաքինվում էր թոքաբորբից, մահացել է ինսուլտից 88 տարեկան հասակում։