Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են. Բայրամով
https://parstoday.ir/hy/news/world-i232384-Երևանի_և_Բաքվի_միջև_շփումները_մի_քանի_ուղղություններով_շարունակվում_են._Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի քանի ուղղություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2025 08:56 Asia/Tehran
  • Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի քանի ուղղություններով։

 Բայրամովը Հայաստանին մեղադրել է «լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ՝ նշելով, որ Բաքուն ակնկալում է Երևանի կողմից տարածքային պահանջներից հրաժարվել և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։  

 Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց չի նկատվում։  

 Նշենք, որ մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ երկու կողմերը համաձայնեցրել էին խաղաղության համաձայնագրի վերջին երկու կետերը, սակայն ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր պայմաններ առաջադրեց՝ ներառյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։  

Sputnik.