Մեքսիկայի կառավարությունը դատի է տվել Google-ին՝ Մեքսիկական ծոցի անվանափոխության համար
(last modified Sat, 10 May 2025 12:13:34 GMT )
Մայիս 10, 2025 15:43 Asia/Tehran
  •  Մեքսիկայի նախագահ՝ Կլաուդիա Շեյնբաում
    Մեքսիկայի նախագահ՝ Կլաուդիա Շեյնբաում

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ երկրի կառավարությունը դատական ​​հայց է ներկայացրել Google-ի դեմ՝Մեքսիկական ծոցն «ամերիկյան» անվանափոխելու մասին օրինագիծ ընդունելու համար։

Մեքսիկայի նախագահ՝ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ երկրի կառավարությունը դատական ​​հայց է ներկայացրել Google-ի դեմ՝ իր Google Maps քարտեզագրական ծառայությունում Մեքսիկական ծոցն «ամերիկյան» անվանափոխելու համար։

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ շաբաթ օրը նա մամուլի ասուլիսում ասել է.- «Google-ին դատի ենք տվել»։ Մենք Google-ից պահանջում ենք՝  Ամերիկայի ծոց՝   անվանել   Միացյալ Նահանգների տարածքի այն մասը,որն ԱՄՆ-ի տարածքին է պատկանում, իսկ Մեքսիկական ծոցը պատկանում է Մեքսիկային և Կուբային։ 

Շեյնբաումը հավելել է․-«Մեխիկո քաղաքի Գերագույն դատարանը Google-ին պարտավորեցրել է անհապաղ ուղղել Մեքսիկական ծոցի անվանումը իր հարթակներում»։

Շեյնբաումն այս հայտարարությունն արել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից անցյալ հինգշաբթի Մեքսիկական ծոցի վերանվանման մասին օրինագծի ընդունումից հետո։ Քայլ, որը իրավական ուժ է հաղորդում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հունվարին 21-ին Մեքսիկական ծոցը պաշտոնապես Ամերիկյան ծոց անվանափոխելու գործադիր հրամանագրին։