Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադար է հաստատվել
Տարածաշրջանային ու միջազգային տերությունների միջնորդության արդյունքում, Հնդկաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները շաբաթ օրը հայտարարել են հրադադարի համաձայնագիր ստորագրելու մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Պակիստանի ԱԳ նախարար Իսհաղ Դարը շաբաթ օրը հայտարարել է. «Պակիստանը և Հնդկաստանը համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ»։
Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է լուրը և հայտարարել. «Պակիստանի հետ հրադադարը կսկսվի այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին»։ Նախարարությունը նաև հայտնել է, որ երկու երկրների բանակների միացյալ շտաբների պետերը կրկին բանակցություններ կվարեն երկուշաբթի օրը։
Կողմերի միջև լարվածությունը սրվեց Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որը խլեց 27 մարդու կյանք։
Հնդկաստանը մեղադրեց Պակիստանին՝ գործողությանը մասնակից լինելու մեջ, սակայն Իսլամաբադը մերժեց մեղադրանքը և կոչ արեց թափանցիկ և անաչառ հետաքննության: Դրանից հետո Հնդկաստանը սկսեց «Սինդուր» գործողությունը՝ հրթիռային հարվածներով թիրախավորելով Պակիստանում գտնվող թիրախները։ Իսլամաբադն արձագանքեց պատասխան գործողություններով։