Մերշայմեր. Թրամփը հիմար է, եթե պատերազմ է ձգտում Իրանի հետ
(last modified Mon, 12 May 2025 13:01:01 GMT )
Մայիս 12, 2025 16:31 Asia/Tehran
  • Միջազգային հարաբերությունների ականավոր մասնագետ՝ Ջոն Մերշայմեր
    Միջազգային հարաբերությունների ականավոր մասնագետ՝ Ջոն Մերշայմեր

Pars Today - Միջազգային հարաբերությունների ականավոր մասնագետ Ջոն Մերշայմերի կարծիքով, ԱՄՆ նախագահը հիմար կլինի, եթե հակամարտության ձգտի Իրանի հետ:

Միջազգային հարաբերությունների ականավոր մասնագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերություններում ռեալիզմի ոլորտի առաջատար փորձագետներից Ջոն Մերշայմերը մի հարցազրույցում անդրադարձել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին և նրան հիմար է անվանել։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ն, Մերշայմերը ի պատասխան Թրամփի հայտարարությունների և Իրանը ռմբակոծելու ցանկության մասին հարցին, եթե Թեհրանի հետ համաձայնություն ձեռք չբերվի ասել է. «Թրամփը ամեն օր նոր ու հակասական հայտարարություններ է անում: Իր խոսքերը փոխելը՝ ջանք չի պահանջում, իսկ Թրամփը հեշտությամբ փոխում է իր խոսքերը։ Չի կարելի չափից շատ արժեւորել նրա խոսքերը»։

Այս ամերիկացի փորձագետը հավելել է. «Ես մտածւմ եմ, որ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Ամերիկայի տեսանկյունից կա միայն երկու տարբերակ՝ ռմբակոծել Իրանը կամ համաձայնության գալ այս երկրի հետ։ Սակայն Թրամփը չի ձգտում ռմբակոծել Իրանը։ Նա հիմար կլինի, եթե նման որոշում կայացնի։ Իրանի դեմ ցանկացած գործողություն բազմաթիվ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության իրավիճակի վրա։ Իրանի վրա հարձակվելը մեծ սխալ կլինի: Արդյունքում նա պետք է համաձայնության ձգտի Իրանի հետ»։

Մերշայմերը ընգծել է. «Թրամփը կարող է փորձել ստորագրել համաձայնագիր, որը նման է ՀԳՀԾ-ին, բայց ավելի շատ սահմանափակումներով»: