Իրանական գիտահեն ընկերությունը տեղայնացրել է երկաթուղային ոլորտում կիրառվող 219 անուն ապրանք
(last modified Wed, 14 May 2025 07:44:53 GMT )
Մայիս 14, 2025 11:14 Asia/Tehran
  • Իրանական գիտահեն ընկերությունը տեղայնացրել է երկաթուղային ոլորտում կիրառվող  219 անուն ապրանք

Թեհրանի և արվարձանների մետրոպոլիտենի շահագործման ընկերությունը հայտարարել է գիտահեն ընկերությունների ու ակադեմիական կենտրոնների հետ համագործակցության արդյունքում 219 անուն ապրանք տեղայնացնելու և երկաթուղային արդյունաբերության մեջ ինքնաբավության հասնելու մասին։

Ընկերության ինժեներական գծով փոխտնօրեն Հոջաթոլլահ Ղաեդ Ռահմաթին նշել է, որ երկաթուղային տրանսպորտի տեղայնացումն ինքնաբավության և կայուն զարգացման ուղղությամբ արված ռազմավարական քայլ է, հավելելով. «Մետրոպոլիտենի արդյունաբերության ոլորտում, որը մայրաքաղաքի կենսական նշանակություն ունեցող զարկերակներից մեկն է, ավելի քան երբևէ կարևոր է պահեստամասերի ներքին արտադրությունը»։
Անդրադառնալով ևս 198 անուն ապրանքների տեղայնացման հավանականությանը, նա հավելել է. «Մետրոպոլիտենի շահագործման ընկերությունը, օգտագործելով տեղական փորձագետների կարողությունները և սերտորեն համագործակցելով գիտահեն ընկերությունների հետ, արդյունավետ քայլեր է ձեռնարկել կախվածությունը նվազեցնելու և տեխնիկական ենթակառուցվածքներն ամրապնդելու ուղղությամբ»։
Ղաեդ Ռահմաթին նշել է. «Արտաքին ճնշումներն ու միջազգային սահմանափակումները ոչ միայն չեն խոչընդոտել երկաթուղային տրանսպորտի արդյունաբերության զարգացմանը, այլև հնարավորություն տվել ամրապնդել ներքին հզորությունները։ Գիտահեն ընկերությունները, համալսարանները և հետազոտական կենտրոնները կարևոր դեր են խաղում այս հարցում, և արդյունաբերության և գիտության միջև կապը հանգեցրել է տեղական կարողությունների զարգացմանը»։
«Շարունակելով ներքին կարողությունների միջոցով տեղայնացնել անհրաժեշտ ապրանքների արտադրությունը, Թեհրանի մետրոն, որպես երկրի ամենամեծ քաղաքային երկաթուղային տրանսպորտային ցանց, կարող է հաջողակ մոդել լինել տրանսպորտի ոլորտում արդյունաբերական անկախության հասնելու և գիտահեն տնտեսությունը զարգացնելու համար»։