Ադրբեջանը և Իրանը զորավարժություններ են անցկացնում
(last modified Sun, 18 May 2025 10:38:46 GMT )
Մայիս 18, 2025 14:08 Asia/Tehran

Ադրբեջանը և Իրանը համատեղ «Արազ-2025» զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի տարածքում, հայտնում է Mehr գործակալությունը։

Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մտել են Ադրբեջան Իրանի Արդաբիլ նահանգի Բիլեհ-Սավար ցամաքային սահմանակետով։

«Համատեղ զորավարժությունները կարևոր քայլ են ընդհանուր սահմանների երկայնքով անվտանգության ամրապնդման և հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Արազ-2025» զորավարժությունները տևելու են մինչև մայիսի 21-ը ներառյալ։

Հիշեցնենք՝ ապրիլի 9-10-ը Իրանը համատեղ զորավարժություններ էր անցկացրել Հայաստանի հետ։ Կողմերից յուրաքանչյուրի ստորաբաժանումները զորավարժություններն անցկացրել են իրենց տարածքում (հայկական ստորաբաժանումները՝ Հայաստանի, իրանականը՝ Իրանի տարածքում)։