Բայդենը շագանակագեղձի քաղցկեղ ունի. Թրամփը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել
https://parstoday.ir/hy/news/world-i232744-Բայդենը_շագանակագեղձի_քաղցկեղ_ունի._Թրամփը_նրան_շուտափույթ_ապաքինում_է_մաղթել
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2025 12:15 Asia/Tehran
  • Բայդենը շագանակագեղձի քաղցկեղ ունի. Թրամփը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով նրա մամուլի քարտուղարին։

«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձևն է, բայց կարծես, զգայուն է հորմոնների նկատմամբ, ինչը այն դարձնում է բուժելի... Նախագահը և նրա ընտանիքը վերանայում են բուժման տարբերակները իրենց բժիշկների հետ», - ասել է Բայդենի խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ տխրել է Ջո Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման լուրից և մաղթել է նրան արագ ապաքինում։ «Մելանիան և ես տխրել ենք Ջո Բայդենի ախտորոշման մասին իմանալուց։ Ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և ընտանիքին, իսկ Ջոյին՝ արագ ապաքինում», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

82-ամյա Բայդենը ստիպված էր դուրս գալ 2024 թվականի նախագահական մրցավազքից՝ առողջական վիճակի պատճառով։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը 82 տարեկան է։ Նա 2024 թվականին դուրս եկավ նախագահական մրցավազքից՝ առողջական վիճակի պատճառով։

Sputnik