Պաղեստինի կողմնակիցները Նիդեռլանդներում. Կարմիր գիծ քաշեք Գազայի համար
-
Պաղեստինի կողմնակիցները Նիդեռլանդներում. Կարմիր գիծ քաշեք Գազայի համար
Տասնյակ հազարավոր Պաղեստինի աջակիցներ կիրակի օրը Նիդեռլանդների Հաագայում ցույց են անցկացրել՝ դատապարտելով Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունները և կոչ են արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունն ու ագրեսիան տարածաշրջանի ժողովրդի դեմ։
Ցուցարարները «Կարմիր գիծ քաշիր Գազայի համար» գրությամբ ցուցապաստառներ կրելով և վանկարկելով «Նիդեռլանդների կառավարությունը խուլ է», «Նիդեռլանդները վճարում է, Իսրայելը ռմբակոծում է» և «Մի սպանեք երեխաներին» կարգախոսներ, իրենց բողոքն են արտահայտել Գազայի պատերազմի վերաբերյալ Նիդեռլանդների կառավարության դիրքորոշման և Սիոնիստական ռեժիմին անուղղակի աջակցության դեմ:
Նշելով, որ մարտ ամսից ի վեր Գազայում հարյուրավոր մարդիկ են մահացել սովից, ցուցարարները քննադատել են արևմտյան կառավարությունների, հատկապես Նիդեռլանդների լռությունն ու անգործությունը Գազայում շարունակվող մարդկային աղետի առջև։
Ցուցարարներն ընդգծել են, որ օկուպացիայի պայմաններում խաղաղություն հնարավոր չէ, և կոչ են արել վերջ տալ օկուպացիային և ազատագրել Պաղեստինը։
Այս բողոքի ակցիաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռեժիմը սպանել է մոտ 53,000 պաղեստինցիների և վիրավորել մոտ 1,2 միլիոն մարդ։