Հարձակում ԱՄՆ Տեխաս նահանգի մզկիթների վրա
Տեխաս նահանգի Օսթին քաղաքի երեք մզկիթներ վանդալիստական հարձակումների թիրախ են դարձել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը (CAIR-Austin) դատապարտել է այդ գործողությունները և կոչ է արել ոստիկանությանը ուժեղացնել անվտանգային պարեկությունը Նուասես մզկիթի, 《Ահլե Բեյթ》 իսլամական ասոցիացիայի (IABA) և այլ իսլամական կենտրոնների շուրջ:
Ըստ հրապարակված տեսանյութերի՝ ծածկված դեմքով սպիտակամորթ անձը ներկել է այս կենտրոնների մուտքի դռները։
Այս գործողությունների ընթացքում ոչնչացվել են նաև «Ահլե Բեյթ» իսլամական ասոցիացիայի և Օսթինի կրոնական կենտրոնի հայտարարությունների վահանակներն ու մուտքի դարպասները։
Օսթինի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է միջադեպերի շուրջ հետաքննություն սկսելու մասին և հայտնել, որ ակտիվորեն հետաքննում է վանդալիզմի հեղինակների դրդապատճառները:
Իսլամական հաստատությունները կոչ են արել անհապաղ ուժեղացնել մզկիթների շուրջ անվտանգության միջոցառումները: