Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ կանցկացնեն Նախիջևանում
Հունիս 10, 2025 15:07 Asia/Tehran
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները կրում են «Անխախտ եղբայրություն» անվանումը։ Վարժանքներին մասնակցելու համար թուրք զինծառայողները Նախիջևան են ժամանել։
Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամսում երկրորդ համատեղ զորավարժությունները կանցկացնեն։
Հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն հունիսի 12-19-ը։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ վարժանքներն ուղղված են համակարգվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների կատարելագործմանը և «երկու եղբայրական բանակների» միջև ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը։
arm.sputniknews
Պիտակ