Լոսա Անջելեսում ռազմական դրություն է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i233632-Լոսա_Անջելեսում_ռազմական_դրություն_է_հայտարարվել
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում նոր ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Լոս Անջելեսի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարել։
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Հունիս 11, 2025 07:49 Asia/Tehran

«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում նոր ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Լոս Անջելեսի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարել։

Հղում անելով ԱՄՆ-ում ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը, ABC News-ը հայտնում է, որ  ուրբաթ օրվանից ի վեր միայն Լոս Անջելեսում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։
Ամերիկյան լրատվամիջոցները չորեքշաբթի առավոտյան հաղորդել են, որ Նյու Յորքում մարդիկ բողոքի ցույց են անցկացնում ներգաղթի և մաքսային ծառայության առջև՝ բողոքելով Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթյալների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների դեմ։