Լոսա Անջելեսում ռազմական դրություն է հայտարարվել
Հունիս 11, 2025 07:49 Asia/Tehran
«Ռոյթերսի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում նոր ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Լոս Անջելեսի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարել։
Հղում անելով ԱՄՆ-ում ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությանը, ABC News-ը հայտնում է, որ ուրբաթ օրվանից ի վեր միայն Լոս Անջելեսում ձերբակալվել է ավելի քան 300 մարդ։
Ամերիկյան լրատվամիջոցները չորեքշաբթի առավոտյան հաղորդել են, որ Նյու Յորքում մարդիկ բողոքի ցույց են անցկացնում ներգաղթի և մաքսային ծառայության առջև՝ բողոքելով Թրամփի վարչակազմի կողմից ներգաղթյալների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների դեմ։