ԵՄ-ից դուրս կգան նաև այլ երկրներ. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i23368-ԵՄ_ից_դուրս_կգան_նաև_այլ_երկրներ._Էրդողան
ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ԵՄ զարգացման նոր փուլի սկիզբն է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2016 08:30 Asia/Tehran
  • ԵՄ-ից դուրս կգան նաև այլ երկրներ. Էրդողան

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ԵՄ զարգացման նոր փուլի սկիզբն է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Մենք ողջ աշխարհի հետ սպասում էինք, որ Մեծ Բրիտանիան «այո» կասի հանրաքվեին, սակայն արդյունքներն այլ են։ Բրիտանացի ընտրողների այդ որոշմամբ ԵՄ-ում սկսվել է զարգացման նոր փուլ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ արդեն երկար ժամանակ ԵՄ-ն շատ թեմաներով գործել է՝ հակասելով իր սեփական արժեքներին։

«Եթե ԵՄ-ն չփոխի իր պահվածքը, ապա նրան սպասվում են երկրների դուրս գալու այլ դեպքեր»,- ասել է Էրդողանը։