Թել Ավիվ. Իրանը դեռևս չի օգտագործել իր վտանգավոր հեռահար զենքերը
https://parstoday.ir/hy/news/world-i233962-Թել_Ավիվ._Իրանը_դեռևս_չի_օգտագործել_իր_վտանգավոր_հեռահար_զենքերը
Pars Today- Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսությունը խոստովանեց, որ Իրանն ունի հեռահար զենքեր, որոնք դեռևս չի օգտագործել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 24, 2025 11:36 Asia/Tehran
  • Թել Ավիվ. Իրանը դեռևս չի օգտագործել իր վտանգավոր հեռահար զենքերը

Pars Today- Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսությունը խոստովանեց, որ Իրանն ունի հեռահար զենքեր, որոնք դեռևս չի օգտագործել։

Pars Today-ը հղում անելով Mehr գործակալությանը հաղորդել է, որ Իսրայելի 12-րդ ալիքը հայտնել է. Իսրայելում կատարված գնահատականները ցույց են տալիս, որ Իրանը դեռևս չի օգտագործել իր հեռահար և վտանգավոր զենքերը. Ծանր հրթիռներ, որոնք տեղափոխում են մեկ տոննայից ավելի պայթուցիկ նյութեր և թևավոր հրթիռներ, որոնց դժվար է հետևել և որսալ։

Հաղորդման համաձայն. «Այս գնահատականների հիման վրա, իրանցիները, հավանաբար, իրենց թևավոր հրթիռները պահել են հետագա փուլերի և Իսրայելի ՀՕՊ համակարգը մոլորեցնելու համար։
Նախկինում ևս Իսրայելի ՀՕՊ համակարգերը չէին կարողացել որսալ իրանական հրթիռները։