Ռուսաստան. Իրանն ունի ինքնապաշտպպանության և ուրան հարստացնելու իրավունք
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է․ «Իրանն իրավունք ունի հակահարված տալ և պաշտպանվել, ինչպես նաև իրավունք ունի հարստացնել ուրան՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT)»:
Հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան 2231 բանաձևի և ՀԳՀծ-ի թեմայով երեքշաբթի օրը կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստում ողջունել է 2231 բանաձևի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցը, որն ընթերցել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը։ Նեբենզիան ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա, որը ՄԱԿ-ի կանոնադրության և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի խախտում է»։
Հեգնանքով ամնդրադառնալով նիստին Իսրայելի ներկայացուիցչի մասնակցությանը, ռուս դիվանագետն ասել է․ «NPT պայմանագրի անդամ չհանդիսացող Իսրայելի ներկայությունն այս հանդիպմանը մեզ համար շատ տարօրինակ է։ Ինչո՞ւ պետք է Իսրայելը ներկա լինի Անվտանգության խորհրդի նիստին։ Ամբողջ աշխարհը պահանջում է, որ Իսրայելը միանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին»։
Նա հավելել է․ «Իրանը չի կարողացել օգտվել պատժամիջոցների վերացման առավելություններից։ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումն անարդյունավետ են դարձրել պայմանագիրը»։
Նեբենզիան քննադատլ է եվրոպացիների երեսպաշտությունն ասելով. «Իրանում իրականացվում են թվով ամենաշատ ստուգումները և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի հայտնաբերել որևէ ապացույց, որ Իրանը մտադիր է ստեղծել միջուկային զենք»։
Նա ասել է. «Մեր եվրոպացի գործընկերների երեսպաշտությունը ստիպեց Կառավարիչների խորհրդին բանաձև ընդունել Իրանի դեմ, ապա Իսրայելը, ապա նաև Միացյալ Նահանգները հարձակվեցին Իրանի միջուկային օբյեկտների վրա»։
Նրա խոսքով. «Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ Իսրայելը կատարում է իրենց կեղտոտ աշխատանքւ։ Թեհրանը գտնվում էր բանակցությունների սեղանի շուրջ, և հարձակման ենթարկվեց Միացյալ Նահանգների հետ բանակցություններից երկու օր առաջ։ ԱՄն-ն չի կարող գործարկել «ձգանի մեխանիզմը», քանի որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից»։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի որոշ զեկույցներ անձնական դատողություններ են, հավելելով․ «Գործակալության գլխավոր տնօրենը պետք է կատարի կանոնադրությամբ ստանձնած պարտականությունները և մանրամասն զեկույցներ ներկայացնի Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ»։
Նա ընդգծել է. «Իրանի միջուկային խնդիրը կլուծվի միայն դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Սա Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի նպատակն է, որոնք առաջարկել են նոր բանաձև՝ երկարատև հրադադար հաստատելու համար»։