Ստամբուլում ձերբակալվել են «Գյուլենական շարժում» կոչվող խմբակցության 28 գործակալներ
https://parstoday.ir/hy/news/world-i23407-Ստամբուլում_ձերբակալվել_են_Գյուլենական_շարժում_կոչվող_խմբակցության_28_գործակալներ
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Անկարայի կառավարությունը տապալելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Գյուլենի շարժման 28 գործակալների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2016 14:36 Asia/Tehran
  • Ստամբուլում ձերբակալվել են «Գյուլենական շարժում» կոչվող խմբակցության 28 գործակալներ

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Անկարայի կառավարությունը տապալելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Գյուլենի շարժման 28 գործակալների:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն Ստամբուլի դատախազությունն արձակել է Ֆաթհուլլահ Գյուլենին մոտ կանգնած ամենահայտնի իսլամամետ ձեռներեցներից մեկի ձերբակալման վճիռը:

Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է.«Այս գործողությունը 9 ամիս տևած աշխատանքի՝ հետապնդումների և տեղեկությունների հավաքագրման արդյունք է: Գործողության առանցքը եղել է Ստամբուլը և միաժամանակ Ստամբուլ, Կայզեր, Կոնիա և Մուղլա քաղաքներում տեղի են ունեցել այդ գործողությունները»:

«Հուրիեթ» օրաթերթի լրատվական և վերլուծական կայքը գրել է.«Այս ծավալուն գործողության ընթացքում ձերբակալվել են 28 հոգի, որոնցից 6-ը կանայք են: Եվս 23 հոգու ձերբակալման համար գործողությունները շարունակվում են:

Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ-ում բնակվող «Լույսի համայնք» շարժման ղեկավար Ֆաթհուլլահ Գյուլենին համարում է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարության դեմ հեղաշրջման նախագծողը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նույնպես Ֆաթհուլլահ Գյուլենի աջակիցներին այդ երկրի ազգային անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է համարում: