Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը
(last modified Tue, 08 Jul 2025 15:38:56 GMT )
Հուլիս 08, 2025 19:08 Asia/Tehran
  • Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հանվել է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը։ Համապատասխան փոփոխություններն ընդունել է Ադրբեջանի խորհրդարանը։

Փոփոխություններից առաջ նախաբանում ասվում էր. «Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրված են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի գործող միջազգային պայմանագրերով»։ Նաև նշվում էր, որ Նախիջևանն ինքնավարության կարգավիճակ ունի։ Այժմ նախաբանում նշված կլինի, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

Նախիջևանի Սահմանադրության մեջ այսօր ընդունված փոփոխությունները զգալիորեն սահմանափակում են խորհրդարանի խոսնակի գործառույթները (մինչ այդ ինքնավարության ամենաբարձր պաշտոնը)։ Նա զրկվում է հիմնական գործառույթներից, փաստացի տեղում ղեկավարելու է նախագահի լիազոր ներկայացուցիչը։

Բացի այդ, ինքնավարության նախարարների կաբինետն այս պահից կենթարկվի Ադրբեջանի նախագահին, այլ ոչ թե Նախիջևանի Գերագույն մեջլիսին։