Ռուսաստանն աջակցում է Իրանի անդամակցությանը  ԲՐԻԿՍ –ի Զարգացման բանկին
https://parstoday.ir/hy/news/world-i234822
Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարը հայտարարել է, որ Մոսկվան  աջակցում է  ԲՐԻԿՍ –ի Զարգացման բանկին Իրանի անդամակցությանը։
(last modified 2025-07-17T13:08:49+00:00 )
Հուլիս 17, 2025 16:38 Asia/Tehran
  • Ռուսաստանն աջակցում է Իրանի անդամակցությանը  ԲՐԻԿՍ –ի Զարգացման բանկին

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարը հայտարարել է, որ Մոսկվան  աջակցում է  ԲՐԻԿՍ –ի Զարգացման բանկին Իրանի անդամակցությանը։


Հղում անելով ԻՌՆԱ-ին,  Pars Today-ը հաղորդում է, որ  Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպմանը, Իվան Չեբկովը կոչ է արել երկու երկրներին ավելի շատ համագործակցել Արևմուտքի անարդար պատժամիջոցները չեզոքացնելու գործում: Չեբկովը  գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության զարգացման կապակցությամբ, մասնավորապես՝ բանկային և ֆինանսական ոլորտներում, և հայտարարել  Մոսկվայի պատրաստակամության մասին՝ շարունակել և խորացնել այդ համագործակցությունը։
 Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադարձել է երկու երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը և ընդգծել, որ վերջին երկու տարիների ընթացքում երկու երկրների միջև բանկային և ֆինանսական համագործակցությունն էապես զարգացել է։
Նա հավելել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ապահովագրության և հարկման ոլորտներում հարաբերությունները նույնպես զարգանում են ընդունելի տեմպերով։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին երկու երկրների անդամակցությանը, Ջալալին նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև բանկային և ֆինանսական ոլորտներում երկկողմ համագործակցությունը կարող է խմբի համար ծառայել որպես հաջողակ մոդել։
Նոր Զարգացման Բանկը ստեղծվել է ԲՐԻԿՍ անդամ երկրների կողմից՝ 2014 թվականին Բրազիլիայում կայացած ԲՐԻԿՍ  6-րդ գագաթնաժողովում ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա՝  անդամ երկրներում և զարգացող երկրներում տարբեր նախագծերին աջակցելու համար։ 
Իրանի Կենտրոնական բանկի կառավարիչ Մոհամմադ Ռեզա Ֆարզինը 2025 թվականի մայիսին հայտարարեց. «Իրանի հարաբերությունները ԲՐԻԿՍ տարածաշրջանի հետ շարունակվում են ավելի քան երեք տարի, և մենք ներկայումս դիմում ենք  Նոր Զարգացման Բանկին (NDB) անդամակցության համար, որը շուտով կսկսի գործել»։ 
Նա հավելել է. «Այս կապակցությամբ  բանակցություններ են սկսվել BRICS-ի անդամների, այդ թվում՝ Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Չինաստանի հետ»։