Իլհամ Ալիև. Մենք առանց որևէ տատանման կգործարկենք «Զանգեզուրի միջանցքը»
Հուլիս 20, 2025 07:05 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Զանգեզուրի միջանցքի կարևորությունը միայն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապը չէ։ Դա միջազգային տարանցիկ միջանցք է, որը մեծ նշանակություն ունի մեզ համար»։
Ալիևն ասել է. ««Զանգեզուրի միջանցքի» միջոցով մենք կարող ենք բեռների տարանցման հնարավորությունը հասցնել 15 միլիոն տոննայի»։
Մասնագետները կարծում են, որ ճնշման պայմաններում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գործադրումը կնշանակի Հայաստանի ինքնիշխանության խախտում, երկրի հարավի աշխարհագրական շրջափակում և թուրքական ու ադրբեջանական ռազմական ներթափանցման համար ճանապարհի բացում այդ երկրում։ Իսկ դա կարող է լրջորեն սպառնալ Հայաստանի կայունությանը և ազգային անվտանգությանը։