Իրանը պատրաստ է զարգացնել տարանցիկ միջանցքները տարածաշրջանի 8 երկրների համար
https://parstoday.ir/hy/news/world-i235540-Իրանը_պատրաստ_է_զարգացնել_տարանցիկ_միջանցքները_տարածաշրջանի_8_երկրների_համար
Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում ընթանում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովը, որը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվում է «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի ափին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2025 04:13 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է զարգացնել տարանցիկ միջանցքները տարածաշրջանի 8 երկրների համար

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում ընթանում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովը, որը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվում է «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի ափին։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արիֆը համաժողովի ընթացքում նշել է, որ Իրանը երկկողմ տարանցիկ հարաբերություններ ունի տարածաշրջանի ութ երկրի՝ Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ։  

Նա ընդգծել է, որ Իրանը իր տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ հիմք է ստեղծել հարևան երկրների համար՝ նպաստելով առևտրին, տնտեսական աճին, համաշխարհային շուկաներին հասանելիությանը և կայուն զարգացմանը։  

Արիֆը նաև նշել է, որ ընդհանուր հինավուրց քաղաքակրթությունն ու մշակութային ժառանգությունը դարեր շարունակ նպաստել են տարածաշրջանի ժողովուրդների համերաշխությանն ու միասնությանը, իսկ Իրանը՝ որպես կարևորագույն տարանցիկ հանգույց, ռազմավարական դեր է խաղում Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի միացման գործում։