Ինչո՞ւ է Պուտինն անտեսում Թրամփի սպառնալիքները
https://parstoday.ir/hy/news/world-i235568-Ինչո_ւ_է_Պուտինն_անտեսում_Թրամփի_սպառնալիքները
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ԱՄն նախագահի սահմանած վերջնաժամկետը մոտենում է ավարտին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հրաժարվել հրադադարի ռեժիմն ընդունելուց՝ փոխարենը պնդելով, որ պետք է լիովին իրականացնի իր ռազմական նպատակները Արևելյան Ուկրաինայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2025 12:19 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Պուտինն անտեսում Թրամփի սպառնալիքները

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ԱՄն նախագահի սահմանած վերջնաժամկետը մոտենում է ավարտին, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հրաժարվել հրադադարի ռեժիմն ընդունելուց՝ փոխարենը պնդելով, որ պետք է լիովին իրականացնի իր ռազմական նպատակները Արևելյան Ուկրաինայում։

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանի նկատմամբ նոր խիստ պատժամիջոցներ կիրառել և 100 տոկոս մաքսատուրք սահմանել Չինաստանի, Հնդկաստանի և նկատմամբ, եթե մինչև օգոստոսի 8-ը Մոսկվա-Կիև խաղաղության բանակցություններ չկայանան։ Սակայն Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Պուտինը ոչ միայն լուրջ չի ընդունում այս սպառնալիքները, այլև դրանք համարում է Վաշինգտոնի անարդյունավետ ճնշման քաղաքականության շարունակություն։
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինը բանակցությունների հիմնական պայմանը  համարում է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի լիակատար գրավումը: Վերջին ամիսներին ռուսական բանակը գրանցել է իր ամենամեծ առաջխաղացումը 2025 թվականին։ Ռազմական հրամանատարները Կրեմլին վստահեցրել են, որ Ուկրաինան կպարտվի առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։
 Թրամփը սպառնացել է նաև ռուսական նավթը գնող երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանին։ Նա ասել է, որ եթե էներգակիրների գները նվազեն, Պուտինը ստիպված կլինի դադարեցնել պատերազմը։ Սակայն երեքուկես տարվա պատժամիջոցների և Պեկինի ու Փհենյանի շարունակական աջակցության փորձը Մոսկվային հույս է տվել, որ կհաղթահարի նաև նոր ճնշումները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն Մոսկվա է գործուղել հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին, ի նշան դիվանագիտական ջանքերի շարունակման։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի խոսքով՝ վերջնաժամկետից առաջ համաձայնության հասնելու հավանականությունը «շատ փոքր է»։ Կրեմլը մինչ այժմ մերժել է Վաշինգտոնի առաջարկները և հայտարարել, որ չի փոխի իր դիրքորոշումը, մինչև չհասնի պատերազմումս ահմանված բոլոր նպատակներին։