Ռուս սենատոր. ԱՄՆ սակագնային պատերազմը կարող է համախմբել ԲՐԻԿՍ-ը
https://parstoday.ir/hy/news/world-i235610-Ռուս_սենատոր._ԱՄՆ_սակագնային_պատերազմը_կարող_է_համախմբել_ԲՐԻԿՍ_ը
 Ռուս սենատորը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները կարող են միավորվել ԱՄՆ առևտրային սակագների դեմ, և Դոնալդ Թրամփի  առևտրային պատերազմը կունենա հակառակ արդյունք։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Օգոստոս 07, 2025 13:15 Asia/Tehran
  • Ռուս սենատոր. ԱՄՆ սակագնային պատերազմը կարող է համախմբել ԲՐԻԿՍ-ը

 Ռուս սենատորը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները կարող են միավորվել ԱՄՆ առևտրային սակագների դեմ, և Դոնալդ Թրամփի  առևտրային պատերազմը կունենա հակառակ արդյունք։


Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Ալեքսեյ Պուշկովն  անդրադառնալով Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի՝  Թրամփի որոշմանն ի պատասխան ծրագիր մշակելու համար  ԲՐԻԿՍ-ի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ծրագրին, ասել է, որ եթե հանդիպման արդյունքում նման որոշում կայացվի, դա կնշանակի նոր գլուխ ԲՐԻԿՍ-ի և Միացյալ Նահանգների միջև թաքնված առճակատման մեջ։ Առճակատում, որը Թրամփը փորձում էր կանխել։ 
Պուշկովն ասել է, որ այս դիմակայությունը կարող է վերածվել բաց հակամարտության, որի դեպքում Թրամփի սակագնային պատերազմները, ի վերջո, կամրապնդեն ԲՐԻԿՍ-ի դիրքերը։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը  հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ խմբի հետ կխոսի ԱՄՆ նախագահի առևտրային սակագների մասին։ Չորեքշաբթի օրը Լուլա դա Սիլվան հայտարարեց Հնդկաստանի և Չինաստանի առաջնորդների հետ հանդիպելու նպատակի մասին՝ Թրամփի մաքսատուրքերին ԲՐԻԿՍ-ի համատեղ պատասխանը քննարկելու համար։ Նա հայտարչարեց, որ ասելով, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է «ոչնչացնել բազմակողմանիությունը»։
Բրազիլիայի նախագահը նշել է, որ Թրամփը ցանկանում է վերացնել բազմակողմանիությունը, որտեղ համաձայնագրերը կնքվում են համատեղ և տարբեր կառույցների շրջանակներում, և այն փոխարինել միակողմանիությամբ, որտեղ ինքը բանակցություններ կվարի մյուս երկրների հետ։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը  ստորագրել է հրամանագիր, որով բարձրացվել են ԲՐԻԿՍ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային սակագները։ Միացյալ Նահանգները Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանել է 25 տոկոս սակագին, իսկ Բրազիլիայից ներմուծվող ապրանքների և ծառայությունների համար մաքսատուրքը հասել է 50 տոկոսի։ 
Վերջին տարիներին ԲՐԻԿՍ խմբի անդամների, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի տնտեսական և աշխարհաքաղաքական դաշինքը նոր մարտահրավեր է նետել Արևմուտքի կողմից առաջնորդվող համաշխարհային տնտեսական կարգին։ Այս երկրների կայուն տնտեսական աճը և ԱՄՆ-ի գերիշխող կառույցներից անկախություն ձեռք բերելու նրանց ջանքերը մտահոգել են  ԱՄՆ կառավարությանը և այդ մտահոգությունն արտացոլվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներում, հատկապես 2025 թվականի սկզբից։
Քաղաքական և տնտեսական փորձագետները կարծում են, որ Թրամփի կողմից ԲՐԻԿՍ-ը «հակաամերիկյան» խումբ անվանելուց և խմբի անդամ երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի վրա 10% սակագին սահմանելու սպառնալիքից հետո, դաշինքի անդամների միջև հարաբերություններն ավելի կսերտանան, իսկ համագործակցությունն ավելի ինտենսիվ կլինի, քան անցյալում։
ԲՐԻԿՍ-ը շեշտը դնում է այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են ազգային արժույթներով առևտուրը, անկախ բանկերի ստեղծումը, ինչպիսին է Նոր Զարգացման Բանկը (NDB), կայուն զարգացումը և տնտեսական ինտեգրացիան, և դրա նպատակներից մեկը դոլարից և արևմտյան ինստիտուտներից անկախ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումն է։