ՄԱԿ. Գազայի օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կաբինետի՝ Գազան օկուպացնելու որոշմանը, հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի լիակատար ռազմական օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ France-Presse-ը գրել է. «Ֆոլքեր Թյուրքն ուրբաթ օրը հայտարարել է, որ ծրագիրը հակասում է Միջազգային դատարանի որոշմանը, որը նշում է, որ Իսրայելը պետք է հնարավորինս շուտ դադարեցնի իր օկուպացիան»։
Թյուրքը նշել է, որ որոշումը հակասում է երկու պետությունների լուծմանը և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հավելել է. «Իսրայելը պետք է առանց սահմանափակումների թույլ տա մարդասիրական օգնությանը մուքտ գործել Գազա։ Պաղեստինյան խմբավորումները պետք է անվերապահորեն ազատ արձակեն գերիներին, և Իսրայելը պետք է ազատ արձակի կամայականորեն ձերբակալված պաղեստինցիներին»։
Ուրբաթ օրը Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազան օկուպացնելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկը։
Արձագանքելով այս որոշմանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն այն սխալ է անվանել և կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վանգը Գազայի բնակիչների տեղահանումը անվանել է միջազգային իրավունքի խախտում և ընդգծել երկու պետություն ծրագրի իրագործման անհրաժեշտությունը։