ՄԱԿ. Գազայի օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի
https://parstoday.ir/hy/news/world-i235650-ՄԱԿ._Գազայի_օկուպացման_ծրագիրը_պետք_է_անհապաղ_դադարեցվի
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կաբինետի՝ Գազան օկուպացնելու որոշմանը, հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի լիակատար ռազմական օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2025 13:04 Asia/Tehran
  • ՄԱԿ. Գազայի օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն արձագանքելով Սիոնիստական ռեժիմի կաբինետի՝ Գազան օկուպացնելու որոշմանը, հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի լիակատար ռազմական օկուպացման ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ France-Presse-ը գրել է. «Ֆոլքեր Թյուրքն  ուրբաթ օրը հայտարարել է, որ  ծրագիրը հակասում է Միջազգային դատարանի որոշմանը, որը նշում է, որ Իսրայելը պետք է հնարավորինս շուտ դադարեցնի իր օկուպացիան»։

Թյուրքը նշել է, որ որոշումը հակասում է երկու պետությունների լուծմանը և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հավելել է. «Իսրայելը պետք է առանց սահմանափակումների թույլ տա մարդասիրական օգնությանը մուքտ գործել Գազա։ Պաղեստինյան խմբավորումները պետք է անվերապահորեն ազատ արձակեն գերիներին, և Իսրայելը պետք է ազատ արձակի կամայականորեն ձերբակալված պաղեստինցիներին»։

Ուրբաթ օրը Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազան օկուպացնելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկը։

Արձագանքելով այս որոշմանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերն այն սխալ է անվանել և կոչ է արել Թել Ավիվին վերանայել այն։ 

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վանգը Գազայի բնակիչների տեղահանումը անվանել է միջազգային իրավունքի խախտում և ընդգծել երկու պետություն ծրագրի իրագործման անհրաժեշտությունը։