Ավստրալիան կճանաչի Պաղեստին պետությունը
Ավստրալիայի վարչապետն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր երկիրը կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը։
Էնթոնի Ալբանեզեն ասել է. «Այսօր կարող եմ հաստատել, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում»։
Նա հավելել է. «Իմ երկիրը կճանաչի պաղեստինցի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը՝ հիմնվելով իր պարտավորությունների վրա, և մենք կաշխատենք միջազգային հանրության հետ՝ այս իրավունքը իրականություն դարձնելու համար»։
Ավելի վաղ, եվրոպական մի շարք երկրներ նույնպես ճանաչել էին Պաղեստինը որպես պետություն, ինչը զայրացրել էր Սիոնիստական ռեժիմին։ Մի խումբ այլ եվրոպական երկրներ նույնպես քննարկում են այդ հարցը կամ քայլեր են ձեռնարկում Պաղեստինը ճանաչելու ուղղությամբ։ Այդ երկրների թվում են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Մալթան։