Ի՞նչ գիտեք Արբաինի՝ աշխարհի ամենամեծ խաղաղ երթի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i235798
Աշխարհում, որտեղ լուրերը հաճախ պատմում են պատերազմի և լարվածության մասին, իմամ Հոսեյնի Արբաինի երթերն ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր մարդկանց են հավաքում, առանց պաշտոնական հրավերների կամ քաղաքական նպատակների, դեպի ընդհանուր նպատակակետ՝ Քարբալա: Այս հավաքը, որը անվանվել է աշխարհի ամենամեծ խաղաղ երթը, կարեկցանքի, զոհաբերության և ճնշմանը դիմադրության հազվագյուտ դրսևորում է:
(last modified 2025-08-13T14:54:26+00:00 )
Օգոստոս 13, 2025 10:52 Asia/Tehran
  • Ի՞նչ գիտեք Արբաինի՝ աշխարհի ամենամեծ խաղաղ երթի մասին

Աշխարհում, որտեղ լուրերը հաճախ պատմում են պատերազմի և լարվածության մասին, իմամ Հոսեյնի Արբաինի երթերն ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր մարդկանց են հավաքում, առանց պաշտոնական հրավերների կամ քաղաքական նպատակների, դեպի ընդհանուր նպատակակետ՝ Քարբալա: Այս հավաքը, որը անվանվել է աշխարհի ամենամեծ խաղաղ երթը, կարեկցանքի, զոհաբերության և ճնշմանը դիմադրության հազվագյուտ դրսևորում է:

Արբաինը Մուհամմադ մարգարեի թոռան՝ իմամ Հոսեյնի նահատակության 40-օրյակի արարողությունն է։ Իմամ Հոսեյնը նահատակվեց Աշուրայի միջադեպի ժամանակ: Այս օրը  շիաների և աշխարհի բազմաթիվ ազատ մարդկանց համար արդարության իդեալներին հավատարմության խորհրդանիշ է: 680 թվականին Քարբալայում տեղի ունեցած միջադեպը, երբ իմամ Հուսեյնը հրաժարվեց հավատարմության երդում տալ կոռումպացված Ումայադ կառավարությանը և նահատակվեց իր 72 ուղեկիցների հետ միասին, դարձավ դիմադրության պատմության մեջ անմոռանալի պահ։

Արբաինի երթին ամեն տարի մասնակցում է տարբեր երկրներից ավելի քան 20 միլիոն մարդ: Նաջաֆից մինչև Քարբալա 80 կիլոմետրանոց երթուղին ուխտավորներն անցնում են երեք օրում։   Ճանապարհին հազարավոր մարդիկ դիմավորում են ուխտավորներին անվճար ծառայություններով, այդ թվում՝ սննդով, ջրով, կացարանով և բժշկական ծառայություններով։ Հյուրընկալության և ծառայության նման դրսևորումը գերազանցում է սահմաններն ու կրոնները:

Արբաինը պարզապես  կրոնական ծես չէ։ Այն միջմշակութային և միջկրոնական երկխոսության հարթակ է: Արբաինի երթին ոչ մուսուլմանների, լրագրողների, հետազոտողների և հասարակական ակտիվիստների ներկայությունը վկայում է դրա համաշխարհային կարևորության մասին: Միջազգային լրատվամիջոցները, ինչպիսիք են BBC-ն և CNN-ը, բազմիցս այն բնութագրել են որպես ամենամեծ մարդկային հավաք:

Արբաինի ուղերձը ճնշման դեմ պայքարն ու մարդկային արժեքների ապշտպանությունն է։ Իմամ Հուսեյնը պայքարել է ոչ թե իշխանության, այլ ճշմարտության համար՝ զոհաբերելով իր և իր ընտանիքի կյանքը։ Երթի մասնակիցներն իրենց քայլերով կենդանի են պահում հետևյալ  ուղերձը. «Մենք կանգնած ենք ճնշվածների և ճշմարտության կողքին»։

Արբաինի երթը   հիմնված է միայն սիրո և հավատքի վրա։ Այն մարդկային համերաշխության օրինակ է, որը քիչ զուգահեռներ ունի ժամանակակից աշխարհում։