Սթիվեն Քինգը Դոնալդ Թրամփի նախագահությունը համեմատել է «սարuափ պատմության» հետ
«Սարսափի արքան» Սթիվեն Քինգը խոսել է ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի դարաշրջանի ավարտի իր տեսլականով։ Նա հարցազրույց է տվել The Guardian-ին, որում կրկին կոշտ է խոսել ԱՄՆ նախագահի մասին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կարող էր լինել «Թրամփի Ամերիկայի վերջը», եթե ինքը գրեր սցենարը, գրողը նշել է.«Դա կլինի իմպիչմենտ, որը, կարծում եմ, լավ ավարտ կլինի։ Ես կցանկանայի տեսնել նրա հրաժարականը, այսպես ասած։ Իսկ վատ ավարտը կլինի այն, որ նա ստանա երրորդ ժամկետ և ամբողջությամբ իր ձեռքն առնի իշխանությունը։ Ամեն դեպքում, սա սարսափ պատմություն է։ Թրամփը սարսափելի պատմություն է, այնպես չէ՞»։
Սա առաջին անգամը չէ, որ Քինգը քննադատում է գործող նախագահին։ Այս տարվա փետրվարին նա X սոցիալական ցանցում նրան անվանել էր «դավաճան, որը երկրպագում է Պուտինին»։