Նեթանյահուն և Բայդենը քննարկել են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i23587-Նեթանյահուն_և_Բայդենը_քննարկել_են_Թուրքիայի_և_Իսրայելի_հարաբերությունների_կարգավորումը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններին աջակցելու համար. հաղորդում է Սպիտակ տունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2016 05:09 Asia/Tehran
  • Նեթանյահուն և Բայդենը քննարկել են Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին՝ Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններին աջակցելու համար. հաղորդում է Սպիտակ տունը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այսօր Թուրքիան և Իսրայելը, ինչպես ակնկալվում է, կներկայացնեն հարաբերությունների կարգավորման համաձայնությունը:

«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն զանգահարել է ԱՄՆ փոխնախագահին, որպեսզի երախտագիտություն հայտնի Իսրայելի և Թուրքիայի միջև բանակցություններին աջակցելու համար»,-հաղորդել է Սպիտակ տունը:

«Փոխնախագահը փոխվարչապետին շնորհավորել է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար՝ ընդգծելով զգալի տնտեսական օգուտները, ինչպես նաև օգուտը՝ երկու երկրների անվտանգության և ողջ արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի համար»,-հավելել են գերատեսչությունից:

Թուրքիան և Իսրայելը նախկինում ռազմավարական դաշնակիցներ էին, սակայն միմյանցից հեռացել էին Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխության ֆոնին, որը ձգտում էր եվրոպական ինտեգրացիայի՝ արաբա-մուսուլմանական աշխարհում դիրքերն ամրապնդելով:

Հարաբերությունների խզման պատճառը դարձել էր 2010 թվականին, երբ իսրայելյան ուժերը գրավեցին Գազայի հատված ուղևորվող թուրքական նավատորմը: Միջադեպի հետևանքով զոհվեց նավում գտնվող 9 թուրք: