Ռուսաստանն «անօրինական» է համարում Իրանի դեմ Եվրոպայի ձգանի մեխանիզմը
https://parstoday.ir/hy/news/world-i235878-Ռուսաստանն_անօրինական_է_համարում_Իրանի_դեմ_Եվրոպայի_ձգանի_մեխանիզմը
Անվտանգության խորհրդին ուղղված պաշտոնական գրության մեջ, Ռուսաստանը դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱԽ պատժամիջոցները վերականգնելու Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ջանքերին, դրանք անվանելով անօրինական և վնասակար քայլ դիվանագիտության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2025 12:23 Asia/Tehran
  • Ռուսաստանն «անօրինական» է համարում Իրանի դեմ Եվրոպայի ձգանի մեխանիզմը

Անվտանգության խորհրդին ուղղված պաշտոնական գրության մեջ, Ռուսաստանը դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱԽ պատժամիջոցները վերականգնելու Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ջանքերին, դրանք անվանելով անօրինական և վնասակար քայլ դիվանագիտության համար։

Ռուսաստանի այս դիրքորոշումը կարող է լուրջ իրավական և քաղաքական մարտահրավեր նետել եվրոպական երեք երկրների ձգանի մեխանիզմը ակտիվացնելու փորձին և ազդել ՀԳՀԾ-ի վերականգնման և Իրանի ու Արևմուտքի ապագա հարաբերությունների հետ կապված դիվանագիտական գործընթացների վրա։

Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի պնդումներից հետո, թե Իրանը կրճատում է իր միջուկային պարտավորությունները, և ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունները փակուղում են հայտնվել, եվրոպական այդ երեք երկրները հայտարարել են Իրանի դեմ ԱԽ պատժամիջոցները վերականգնելու համար ձգանի մեխանիզմը ակտիվացնելու մտադրության մասին։

Ռուսաստանը հայտարարել է, որ ձգանի մեխանիզմը «անօրինական» է՝ առանց իրավական ընթացակարգերն անցնելու։

Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից 2018 թվականի մայիսին և վերականգնել է միակողմանի պատժամիջոցները։

Ռուսաստանի կողմից ԱԽ-ին ուղղված պաշտոնական գրությունը երկրի առաջին հրապարակային և իրավական արձագանքն է Եվրոպայի կողմից պատժամիջոցները վերականգնելու ջանքերին։ Այս դիրքորոշումը կարող է ազդել Անվտանգության խորհրդում որոշումների կայացման գործընթացի և մյուս անդամների դիրքորոշումների վրա։

Ռուսաստանի դիրքորոշումն արտացոլում է ՀԳՀԾ-ի նախկին անդամների միջև խորը պառակտումը։ Մինչ Եվրոպան փորձում է մեծացնելով ճնշումը, Իրանին ստիպել լիովին կատարել իր միջուկային պարտավորությունները, Ռուսաստանը և Չինաստանը ավելի ու ավելի են աջակցում Իրանի դիրքորոշումներին։ Այս տարաձայնությունները կարող են ՀԳՀԾ-ի ապագան դարձնել ավելի անորոշ և դիվանագիտական մթնոլորտը մղել դեպի ավելի մեծ առճակատում։