Ի՞նչ արդյունք ունեցավ Թրամփի և Պուտինի սկանդալային հանդիպումը Ալյասկայում
https://parstoday.ir/hy/news/world-i235906-Ի_նչ_արդյունք_ունեցավ_Թրամփի_և_Պուտինի_սկանդալային_հանդիպումը_Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիճահարույց հանդիպումը տեղի ունեցավ Ալյասկայում ուրբաթ՝ օգոստոսի 15-ին։ Հանդիպումը սկսվեց Վաշինգտոնի ուժի ցուցադրմամբ՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայի վրայով B-2 կործանիչների և ռմբակոծիչների թռիչքի միջոցով և տևեց երեք ժամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2025 12:16 Asia/Tehran
  • Ի՞նչ արդյունք ունեցավ Թրամփի և Պուտինի սկանդալային հանդիպումը Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիճահարույց հանդիպումը տեղի ունեցավ Ալյասկայում ուրբաթ՝ օգոստոսի 15-ին։ Հանդիպումը սկսվեց Վաշինգտոնի ուժի ցուցադրմամբ՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայի վրայով B-2 կործանիչների և ռմբակոծիչների թռիչքի միջոցով և տևեց երեք ժամ։

Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը հանդիպումը որակեց «կառուցողական» և ասաց, որ շատ հարցերի շուրջ «մեծ առաջընթաց» է գրանցվել, և մնացել է միայն «մի քանի բան»։ Նա ընդգծեց, որ Միացյալ Նահանգները «մեծ հնարավորություն» ունի ավելի լայն առաջընթաց գրանցելու հսմար։ Պուտինը նաև բանակցությունները դրական որակեց և նշելով որ ուկրաինական պատերազմը բանակցությունների հիմնական թեման էր, հայտարարեց Ռուսաստանի պատրաստակամության մասին համագործակցելու Ուկրաինայի անվտանգության հարցում։

Հանդիպման ավարտին Պուտինը հրավիրեց Թրամփին այցելել Մոսկվա, և ԱՄՆ նախագահը այս հարցը համարեց հետագա քննարկման ենթակա։ Թրամփի համար, ով բազմիցս խոստացել է արագ ավարտել Ուկրաինայում պատերազմը, հանդիպումը դիտվում է որպես քաղաքական հաջողությունը ցուցադրելու հնարավորություն։ Պուտինի համար Միացյալ Նահանգներ այցելելը, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից ձերբակալման օրդերին, դիտվեց որպես մի տեսակ լեգիտիմացման փորձ Վաշինգտոնի կողմից։

Արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները տարբեր տեսակետներ ունեն։ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Պուտինին անվանեց հանդիպման «ակնհայտ հաղթող»։ Sky News-ը այն անվանեց «նվաստացուցիչ» Թրամփի համար, իսկ New York Times-ը Թրամփի «անորոշ, բայց դրական» գնահատականի մասին գրեց։ Ի տարբերություն դրա, որոշ լրատվամիջոցներ, ինչպիսիք են El País-ը, հանդիպումը անվանեցին «հաջողված»։

Ուկրաինայի և Եվրոպայի արձագանքը հանդիպմանը կոշտ էր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդեց, որ Պուտինը միայն հիշատակ լուսանկար էր ուզում ունենալ Թրամփի հետ դա համարելով քաղաքական նվաճում։ Նա զգուշացրեց, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հետաձգումը հանդիպման առաջին արդյունքն է։ Եվրոպական առաջնորդները Թրամփի հետ տեսակոնֆերանսի ժամանակ կոչ արեցին անվտանգության երաշխիքներ տրամադրել Եվրոպային և Ուկրաինային, զգուշացնելով տարածաշրջանային ցանկացած համաձայնության վերաբերյալ։
Հանդիպման հնարավոր հետևանքներից են Ուկրաինայի և Ռուսաստանի վրա հրադադարի համար առավել մեծ ճնշմում գործադրելը, ԱՄՆ մոտեցման փոփոխությունը ռազմական աջակցությունից բանակցությունների վրա կենտրոնանալուն և Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ համաձայնագրի հնարավորությունը, որոնք կարող են հակասություններ առաջացնել Արևմտյան դաշինքում՝ ընդդեմ Մոսկվայի։

Ընդհանուր առմամբ, Ալյասկայի հանդիպումը ավելի շատ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում նոր ուղի գտնելու քայլ էր, քան համաձայնություն ձեռք բերելու փորձ։ Չնայած հանդիպումը անմիջական ազդեցություն չունեցավ Ուկրաինայում պատերազմի վրա, այն կարևոր քաղաքական ուղերձ հղեց միջազգային մակարդակով և ճանապարհ հարթեց ապագայում ավելի լուրջ բանակցությունների համար։