ՈՒԵՖԱ-ն պաղեստինցի երեխաներին որպես քարոզչական գործիք է օգտագործո՞ւմ
Իտալիայի Ուդինե քաղաքում կայացած 2025 թվականի Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակչում Փարիզ Սեն Ժերմեն-Տոտենհեմ խաղին ներկա էին նաև պաղեստինցի փախստական երեխաներ, որոնք կրում էին պաստառներ՝ քաղաքացիական անձանց սպանությունը դատապարտող գրառումներով։ Առաջին հայացքից սա համակրանքի դրսևորում էր, սակայն քննադատության ալիքն այն վերածեց «քարոզչական քայլի» և «բարոյական ժեստի»։
Քննադատություն՝ ՈՒԵՖԱ-ի դեմ. «հանցագործության մասին բարձրաձայնում առանց հանցագործի»
Արձագանքելով խաղին պաղեստինցի երեխաների ներկայությանը, ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ դա «հստակ և միանշանակ» ուղերձ է, սակայն շատերն այն համարեցին քաջության պակաս։
Amnesty International UK-ն այս քայլը որակել է «վախկոտ քայլ», իսկ մարդու իրավունքների պաշտպանները հարց են բարձրացրել. «Ու՞մ է ուղղված այս ուղերձը: Ո՞վ է սպանում երեխաներին»:
ՈՒԵՖԱ-ի երկերեսանիությունը
Քննադատները նշել են, որ նման կարգախոսները միայն քարոզչական նպատակներ են հետապնդում, քանի Իսրայելը դեռևս չի նույնականացվել որպես քաղաքացիական անձանց սպանության պատասխանատու։
ՈւԵՖԱ-ի նախագահի հետ միասին մեդալների հանձնման արարողությանը ներկա էին նաև երկու պաղեստինցի երեխաներ, բայց այս քայլը նույնպես բացասական արձագանքներ ստացավ: Լրագրողներն ու ակտիվիստները հիշեցրին, որ չի կարելի տեսախցիկների առջև ցույց տալ պաղեստինցի փախստական երեխաներին, քանի դեռ տեղահանություն իրականացնող և օկուպանտ ռեժիմը դեռևս մասնակցում է ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին։
«Մոհամեդ Սալահի էֆեկտը» և հանրային ճնշումը
Սուպերգավաթի խաղից մի քանի օր առաջ եգիպտացի աստղ Մոհամեդ Սալահը քննադատեց ՈՒԵՖԱ-ին՝ պաղեստինցի ֆուտբոլիստ Սուլեյման Ալ-Օբեյդին հիշատակելու ձևի համար: Շատերը կարծում են, որ Գազայի երեխաների նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու ՈՒԵՖԱ-ի քայլն ավելի շատ հանրային ճնշման և «Սալահի էֆեկտի» արդյունք է, քան մոտեցման փոփոխության:
Պաղեստինցի երեխաների ներկայությունը Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությանը դիտվեց որպես խորհրդանշական և քարոզչական քայլ, այլ ոչ թե ՈՒԵՖԱ-ի քաղաքականության իրական փոփոխության նշան: Հասարակական կարծիքը և մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ բարոյական ժեստերի ժամանակն անցել է, և միակ արդյունավետ գործողությունը Իսրայելի նկատմամբ խիստ վերաբերմունքն է սպորտային ասպարեզում, ինչպես՝ Ռուսաստանի դեպքում: