Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում. Միշուստին
https://parstoday.ir/hy/news/world-i237124-Ռուսաստանը_ԵԱՏՄ_երկրների_հետ_ընդհանուր_ֆինանսական_շուկա_է_ձևավորում._Միշուստին
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայի ֆինանսական համաժողով–2025–ի մասնակիցներին ուղղված իր ելույթում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Սեպտեմբեր 18, 2025 12:53 Asia/Tehran
  • Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում. Միշուստին

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայի ֆինանսական համաժողով–2025–ի մասնակիցներին ուղղված իր ելույթում։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մեր գործընկերներին, ապա մենք արդեն աշխատում ենք նրանց հետ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ռուսաստանը արժեթղթերի անդրսահմանային առևտրի թույլտվության մասին համաձայնագիր է ստորագրել, – ասել է Միշուստինը։

ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ֆոնդային շուկայի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։

2025 թվականին Մոսկվայի ֆինանսական համաժողովը կնշի իր 10-ամյակը։ Այս տարվա գլխավոր թեման է «Ֆինանսական համակարգ. մարտահրավերներ և խնդիրներ»։

Մոսկվայի ֆինանսական համաժողովում ամեն տարի քննարկվում են ֆինանսատնտեսական քաղաքականության, Ռուսաստանի ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունության հրատապ խնդիրները, ինչպես նաև մշակվում են արդյունավետ լուծումներ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսատնտեսական հատվածը կարգավորելու համար: