Իրավանի․ Իրանը մերժում և դատապարտում է Եվրոեռյակի անօրինական գործողությունները
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ո՛չ ռումբով կկործանվի, ո՛չ պատժամիջոցներով կկանգնեցվի, ո՛չ էլ կշեղվի իր խաղաղ ուղուց։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ուրբաթ օրն արձագանքելով ԱԽ չեղյալ հայտարարված հակաիրանական բանաձևերը Եվրոեռյակի կողմից վերականգնելու ապակառուցողական քայլին, հայտարարել է, որ այն շրջանցում է ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմը, չունի իրավական հիմք և անվավեր է։
Նշելով, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվի ռումբով, չի կանգնեցվի պատժամիջոցներով, ոչ էլ կշեղվի իր խաղաղ ուղուց, Իրավանին հավելել է. «Նրանք, ովքեր չեն կատարել իրենց պարտավորությունները, այժմ չեն կարող չարաշահել 2231 բանաձևը՝ պատժամիջոցների ավտոմատ վերադարձի համար: Սա գործընթացի քաղաքական չարաշահում է: Հենց Միացյալ Նահանգներն էր, որ դուրս եկավ ՀԳՀԾ-ից, Եվրոեռյակն էր, որ չկատարեց իր պարտավորությունները, և հենց Իսրայելի ռեժիմն էր, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա»:
Բրազիլիան միացել է ընդդեմ Իսրայելի Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
Միջազգային քրեական դատարանը հայտարարել է, որ Բրազիլիան պաշտոնապես միացել է ընդդեմ Իսրայելի Հարավաֆրիկյան հանրապետության հայցին։
Հայտարարության մեջ ասված է. «Բրազիլիան խնդրել է միջամտել Գազայի հատվածում ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի կիրառման հետ կապված գործին՝ հղում անելով Դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածին»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2023 թվականի դեկտեմբերին Միջազգային դատարան հայց է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ՝ նշելով, որ ռեժիմը Գազայի հատվածում խախտել է պաղեստինցիների դեմ ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան։
Վենեսուելայի պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն չհայտարարված պատերազմ է սկսել մեր դեմ
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը ուրբաթ օրն անդրադառնալով Կարիբյան ծովում ամերիկյան ռազմանավերի տեղակայմանը, հայտարարել է, որ Վաշինգտոնը «չհայտարարված պատերազմ» է սկսել այդ երկրի դեմ: Նա նաև անդրադարձել է Կատարում տեղի ունեցած վերջին զարգացումներին և ասել. «Նայեք, թե ինչ է տեղի ունեցել հենց նոր Կատարում, որը Միացյալ Նահանգների դաշնակիցն է և հյուրընկալում է ամերիկյան ռազմական բազա»:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը նկատի ուներ Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպման վայրի վրա Իսրայելի հարձակումը կանխելու հարցում ԱՄՆ-ի ձախողումը։
Թալիբների արձագանքն Աֆղանստանում Բագրամ բազան վերադարձնելու մասին Թրամփի հայտարարություններին
Թալիբանի կառավարության ԱԳ նախարարի խորհրդական Զաքիր Ջալալին, ի պատասխան Աֆղանստանում Բագրամ ավիաբազան վերադարձնելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններին, նշել է, որ Քաբուլը երբեք չի ընդունի օտարերկրյա ռազմական ներկայություն:
Ջալալին X-ում գրել է. «Աֆղանցիները պատմության ընթացքում մշտապես դեմ են եղել օտարերկրյա ռազմական ներկայություն, և այդ մասին հայտարարել են նաև Կատարում բանակցությունների և համաձայնագրի ստորագրման ժամանակ»:
Ուլյանով. Եվրոպան թուլացրել է ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև համագործակցությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ուրբաթ երեկոյան քննադատել է եվրոպական երկրների մոտեցումը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ և ասել. «Եվրոպայի գործողությունները թուլացրել են քաղաքական գործընթացն ու դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի միջև համագործակցության մակարդակը»։