Վրաստանը պայմանագիր է կնքել Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i23725-Վրաստանը_պայմանագիր_է_կնքել_Ազատ_առևտրի_եվրոպական_ասոցիացիայի_հետ
Վրաստանը պայմանագիր է կնքել Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որում ներառված են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2016 06:14 Asia/Tehran
  • Վրաստանը պայմանագիր է կնքել Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ

Վրաստանը պայմանագիր է կնքել Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որում ներառված են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը:

Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է Բեռնում ասոցիացիայի անդամ երկրների նախարարների հանդիպման ընթացքում, ուր ժամանել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է BBC-ն:

«Վրաստանը համաձայնագիր է մշակել ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու վերաբերյալ, Վրաստանն ազատ առևտուր ունի Թուրքիայի և ԱՊՀ երկրների հետ, արտահանումների արտոնյալ ռեժիմ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի հետ: Տարվա վերջին մենք ակնկալում ենք ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրում Չինաստանի հետ»,- հայտնել է Կվիրիկաշվիլին: